ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Բնապահպանությունը չի կարող դուրս լինել քաղաքականությունից»

«Բնապահպանությունը  չի կարող դուրս լինել քաղաքականությունից»
10.03.2017 | 00:31

Բնապահպանության նախարարն ընտրությունների և իրենց կուսակցության մասին կխոսի մարտի 13-ին` կառավարության երեկվա նիստից հետո մեզ հետ ճեպազրույցում վստահեցրեց նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:


-Պարոն նախարար, ձեր կուսակցությունը, ըստ Ձեզ, քանի՞ տոկոս կարող է հավաքել այս ընտրություններում:
-Թույլ տվեք այդ հարցին այս վայրում չպատասխանել, քանի որ գտնվում եմ կառավարության շենքում: Երկուշաբթի օրվանից արձակուրդում եմ լինելու և սիրով կպատասխանեմ բոլոր նման հարցերին:
-Այդ դեպքում խոսենք Սևանից: Ձմեռը շատ ձյունառատ էր, հնարավո՞ր է` հուլիս-օգոստոս ամիսներին Սևանից ջուր վերցնելու խնդիր առաջանա:
-Այս պահին այդ հարցը հրատապ չէ: Օրենքով նախատեսված է մինչև 170 մլն խմ ջուր օգտագործել: Սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այն աշխատանքային կարգով քննարկման փուլում է, որը ենթադրում է վերլուծություններ: Մեզ համար ընդհանուր մոտեցումը մշակելը սկզբունքային նշանակություն ունի: Դա նշանակում է, որ բոլոր ծրագրերը պետք է հենված լինեն երեք հիմնարար սկզբունքների վրա` տնտեսական, էկոլոգիական և սոցիալական: Ցանկացած որոշում, առաջարկ, որոնք չեն հավասարակշռի այս երեք սկզբունքները, մենք կմերժենք:
-Ի՞նչ եք կարծում, բնապահպանական խնդիրներն ընտրությունների ընթացքում կքաղաքականացվե՞ն:
-Բնապահպանական խնդիրները միշտ քաղաքականացված են, և դա ճիշտ է: Շրջակա միջավայրի պաշտպանությունն ու բարելավումը ոչ միայն մեր քաղաքացիների առօրյա պահանջն են, այլև սահմանադրական պահանջ: Հետևաբար, բնապահպանությունը չի կարող դուրս լինել քաղաքականությունից: Շատ կցանկանայի, որ քաղաքական ուժերը բնապահպանական խնդիրներին առնչվող իրենց մոտեցումները ներկայացնեին:

Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ